Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է. Կալաս

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է. Կալաս

Հարկավոր է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան, և Եվրամիությունը դրան աջակցելու համար ունի մի շարք գործիքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս դինամիկան։ ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ դրան աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման գործողություններ, և մենք արդեն իսկ ամենամեծ դոնորն ենք այս ոլորտներում», - նրա խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Կալասը հավելել է, որ ըստ Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է ընդհանուր ռազմավարական շահերին, և ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ ավելի կառուցվածքային գործընկերության հարցը։

Կալասն Ադրբեջան է այցելել Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին մասնակցելուց հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում