Իրան

ԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ

Միացյալ Նահանգներն առգրավել է Հնդկական օվկիանոսում կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Salem News Channel-ի հետ հարցազրույցում։

«Դրա (նավթի) մեծ մասը գնում է Միացյալ Նահանգներ», - նշել է նա։

Թրամփը հավելել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարներն այլևս մեծ արժեք չունեն և, հավանաբար, օգտագործման ենթակա չեն։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ցանկանում է ձեռք բերել հարստացված միջուկային վառելիքի այդ պաշարները։

Նա նաև նշել է, որ Թեհրանը ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել իր հրթիռային ծրագրի վրա։

Անդրադառնալով Ուկրաինային՝ Թրամփը նշել է, որ այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «խորամանկ մարդ» է։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը շարունակում է պատերազմ մղել ՆԱՏՕ-ի երկրների միջոցով մատակարարվող ամերիկյան զենքի շնորհիվ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում