Իրան

Թրամփը սպառնացել է Իրանին՝ ԱՄՆ նավերի վրա հարձակման դեպքում

1 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնացել է Իրանին՝ ԱՄՆ նավերի վրա հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե հարձակվի «Project Freedom» նախաձեռնության շրջանակում գործող ամերիկյան նավերի վրա։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fox News-ը, Թրամփը նման հայտարարություն է արել հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգստի հետ հարցազրույցում։

«Եթե նրանք հարձակվեն մեր նավերի վրա, Իրանը կջնջվի երկրի երեսից»,– նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ կարծում է՝ Իրանը դարձել է շատ ավելի ճկուն խաղաղ բանակցություններում։

Թրամփը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակաբար ուժեղացվում է։

«Մենք ունենք շատ ավելի բարձր որակի զենք և զինամթերք, քան նախկինում։ Մենք ունենք լավագույն տեխնիկան։ Մենք ունենք բազաներ ամբողջ աշխարհում, որոնք լիովին համալրված են տեխնիկայով։ Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը, և կօգտագործենք, եթե անհրաժեշտ լինի»,– հայտարարել է նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում