Իրան

Իրանը տրամադրված է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը

1 րոպեի ընթերցում

Իրանը տրամադրված է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը

Իրանը տրամադրված է հարաբերությունների հետագա ամրապնդմանը Ռուսաստանի և Չինաստանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նեիկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Երկու երկրներն էլ (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող իրադարձություններում: Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք` շարունակելու ամրապնդնել հարաբերություններն այդ երկրների հետ», - նշել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Բաղային նաև հայտնել է, որ Իրանը խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձավորարևելյան օրակարգի հարցերի շուրջ։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք Ռուսաստանի և Չինաստանի՝ այն երկրների հետ, որոնց հետ մենք կնքել ենք բազմաթիվ համաձայնագրեր…. Մենք խորհրդակցում ենք նրանց հետ տարածաշրջանային հարցերի շուրջ», - նշել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում