Հայաստանն ու Մեծ Բրիտանիան փոխանակել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տեքստերը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տեքստերով են փոխանակվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
With today’s Joint Declaration with @Keir_Starmer on a Strategic Partnership between Armenia & the UnitedKingdom, we open a new & promising chapter in 🇦🇲 🇬🇧 relations built on shared values & strengthened cooperation. pic.twitter.com/3hRLzQVyrA
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) May 4, 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հայաստանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: