Սերգեյ Լավրովը իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ փոխզիջումը հնարավոր է համարում
2 րոպեի ընթերցում
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ փոխզիջումը հնարավոր է համարում: «Ես համոզված եմ, որ փոխզիջումը, որը թույլ կտա խուսափել չտարածման ռեժիմի խախտումից, հնարավոր էե,- այսօր Russia Today հեռուստաալիքին եւ ռուսաստանցի լրագրողերին տված հարցազրույցում ասել է Լավրովը: «Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանը վերադառնա մորատորիում եւ ընդունի Ռուսաստանի տարածքում ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ Մոսկվայի առաջարկը, որը կպաշտպանվի ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմիցե,- ընդգծել է նախարարը: «Հուսով եմ՝ բանակցությունների առաջիկա փուլը կառուցողական կլինի, եւ մեր իրանցի գործընկերները պատասխանատվությամբ կմոտենան մեր առաջարկության քննարկմանըե,- հավելել է նա: Ռուսաստանյան կողմը համոզված է, որ իրանական հիմնախնդիրը պետք է լուծվի ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում: «Հաջողության հասնելու համար մենք պետք է ամեն ինչ անենք Իրանում ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքը վերականգնելու համարե,- ասել է Ռուսաստանի ԱԳ-ի ղեկավարը: «Իսկ Իրանը պետք է մորատորիում վերադառնա, որի գործողությունն ինքը դադարեցրել էե,- հավելել է Լավրովը: «Մենք Իրանին կբացատրենք դրա, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրին կից արձանագրությանը վերադառնալու առավելությունը, որը Իրանն ստորագրել է, սակայն չի վավերացրելե,- ընդգծել է նախարարը: «Մենք նաեւ կբացատրենք, որ Իրանի` միջուկային վառելիքի ներկայիս պահանջները կարող են բավարարվել համատեղ ձեռնարկության միջոցով, որը Ռուսաստանն առաջարկում է ստեղծելե,- ասել է Լավրովը: