Երևանում գագաթնաժողովին կքննարկվի ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. Մեցոլա

2 րոպեի ընթերցում

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գագաթնաժողովին ժամանելիս հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Նա նշել է, որ այս իմաստով կարևորում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը գագաթնաժողովին, և մայիսի 3-ին նրա հետ ունեցած հանդիպումը գերազանց է որակել:

Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրել, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ողջունում է Հայաստանի հանձնառությունն ամուր ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին:  

Քաղաքականություն

Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել

«Մենք կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: Սրանք այլևս հեռավոր վտանգներ չեն: Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է շահառագրգիռ կողմերի հետ աշխատելուն, որպեսզի դրանք վերանան, որովհետև իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար: Պատերազմներ ընթանում են ոչ միայն գետնին, այլև թվային տիրույթում, և դրանք խաթարում ու թիրախավորում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները», - հավելել է Մեցոլան:

Նա նշել է, որ այս առումով աշխատանք է տարվում սոցիալական հարթակների հետ՝ համոզվելու, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց ավելի մոտ դարձնելու համար, չեն չարաշահվի:

Հայերեն English Español ქართული Русский Türkçe

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ