Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով` մաղթելով Ձեզ ամենայն բարիք, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

 Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լեհաստանի հետ առավել ամրապնդելու ժողովրդավարական ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ոչ միայն կկարողանանք զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլև բացահայտել նոր ուղղություններ և ոլորտներ, որոնք թույլ կտան հարստացնել մեր բազմաբովանդակ օրակագը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

 Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը` որպես Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերոջ»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում