Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առաջիկա օրերին կայանալիք խոշոր իրադարձություններին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առաջիկա օրերին կայանալիք խոշոր իրադարձություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա օրերին Հայաստանում կայանալիք խոշոր  իրադարձությունների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հիշեցրել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստանում կլինեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ։

Նա նշել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նաև կայցելեն Գյումրի, որտեղ ներկա կգտնվեն հայ և ֆրանսիացիա աստղերի մասնակցությամբ համերգին։

Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

Նա նշել է, որ Երևանում, այս իրադարձություններով պայմանավորված, երթևեկության սահմանափակումներ կլինեն, որոնք քաղաքացիներին կպատճառեն որոշակի անհարմարություններ։   

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում