Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը. Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հոդվածը

3 րոպեի ընթերցում

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտն անդրադարձել է Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ 2025 թվականին Ալբանիայում ու Դանիայում անցկացված գագաթնաժողովներից հետո Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Ընդգծելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այս անգամ անցկացվում է Հարավային Կովկասի սրտում՝ Ինստիտուտն ընդգծում է դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։

Նշվում է, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը ունի աշխարհագրա-ռազմավարական նշանակություն։

Ինստիտուտն ընդգծում է Եվրոպական միության համար Հայաստանի  կարևորությունը կապակցվածության օրակարգի համար։

Նշվում է նաև, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը լավ հնարավորություն է գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը հետկոնֆլիկտային շրջանում։

Անդրադառնալով գագաթնաժողովի օրակարգին՝ Ինստիտուտը նշում է, որ այն կարտացոլի թե՛ առկա խնդիրների շարունակականությունը, թե՛ դրանց լուծման  հրատապությունը:

Բացման նիստը կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ մտքերի լայն ռազմավարական փոխանակման համար։

Նշվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2022 թվականին գործարկումից ի վեր վերածվել է ԵՄ պաշտոնական կառույցներից դուրս բարձր մակարդակի դիվանագիտական ​​և քաղաքական համակարգման ճկուն հարթակի, որը թույլ է տալիս առաջնորդներին ընդհանուր մարտահրավերները ք       ննարկել ավելի ոչ սահմանափակ միջավայրում:

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը գրում է՝ ակնկալվում է, որ Երևանի գագաթնաժողովը կամրապնդի այս դերը:  

Նշվում է, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը և հիբրիդային սպառնալիքները, որոնք առաջնահերթություն են շարունակում մնալ դեռևս նախորդ գագաթնաժողովներից:

Անդրադարձ կլինի նաև փոխկապակցվածության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։

Ըստ Ինստիտուտի՝ քննարկումները կկենտրոնան ենթակառուցվածքների փոխկախվածության, էներգետիկայի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգությունը շարունակում է կրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման ազդեցությունը, մասնակիցները կքննարկեն, թե ինչպես տարածաշրջանային համագործակցությունը կարող է նվազեցնել խոցելիությունը»,- ասված է հոդվածում։

Հայերեն Français

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում