Անհայտ անձը կրակոցներ է արձակել Կիևում
1 րոպեի ընթերցում

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Կիևի Սվյատոշինսկի շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքի ոստիկանությունը հայտնել է բնակավայրում հատուկ գործողություն իրականացնելու մասին։
«Մոտավորապես ժամը 14:30-ին (խմբ․ Երևանի ժամանակով 15:30-ին) ոստիկանության Սվյատոշինսկիի բաժանմունք հաղորդում է ստացվել այն մասին, որ Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքենայում գտնվող անհայտ տղամարդը մի քանի կրակոց է արձակել Մրիա փողոցում։ Կիևի բոլոր ոստիկանական ստորաբաժանումները ներկայում կենտրոնացած են վարորդի որոնման վրա։ Իրականացվում է հատուկ ոստիկանական գործողություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով զոհեր չկան։
Ուկրաինայում վերջին շրջանում հաճախակի են դարձել զենքի անվերահսկելի շրջանառությամբ պայմանավորված այսպիսի միջադեպերը։ Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ անհայտ անձը ատրճանակից կրակ է բացել կնոջ և երեխայի տեղափոխող մեքենայի վրա։
Ապրիլի 18-ին Կիևում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր 7 մարդ։