5-րդ անգամ անցկացվում է «Երազի գիրք» մանկական փառատոնը

6 րոպեի ընթերցում

«Երազի գիրք» մանկական փառատոնը 5-րդ անգամ փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին ներկայացնում է համաշխարհային ու հայկական  գրականության լավագույն ստեղծագործություններն ու բեսթսելլերները։ Փառատոնի կազմակերպիչները Newmag հրատարակչությունն ու Yeraz Projects-ն են։

Փառատոնին կլինի միանգամից 5 նոր գրքի շնորհանդես, որոնք կներկայացվեն հետաքրքիր ձևաչափով ու ինտերակտիվ շնորհանդեսներով։ Պատանի ընթերցասերները նույնպես կմասնակցեն շնորհանդեսներին, կներկայացնեն գրքերը, կանցկացնեն բաց դաս գրքերից մեկի թեմայով։ Փոքրիկ ընթերցողները հնարավորություն կունենան մասնակցելու գրքերի քննարկումներին:Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի հիմնական նպատակը երեխաների համար ընթերցանությունն առօրյա կյանքի անբաժանելի մաս դարձնելն է:

Newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը։ Գործակցության շնորհիվ «Երազը» ներկայացնում է հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը, և երեխաներին կհասնեն ավելի էժան գնով։ Մատենաշարը նոր մշակույթ է ոերել մանկական գրականություն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի գիրք ունի համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում. սա նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։ «Երազ» մատենաշարն ունի իր խորհրդանիշը՝ « Թռչող միաեղջյուրը», որը երեխաներին հայտնի է ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձի։ Առասպելական այդ կենդանին խորհրդանշում է ողջախոհություն, հոգեկան մաքրություն։ «Երազ» մատենաշարի գրքերը ունեն չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 6-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Դասակարգումները գրքերի վրա են և թույլ են տալիս ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի։ Հենց երեխաների գրքերի համար մշակվել է «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է։ «Երազ» մատենաշարն ունի  արդեն 20-ից ավել գիրք:

«Երազի գիրք» փառատոնն ունի հյուր. հատուկ մանկական գրքատոնի համար Հայաստան է ժամանում լատվիական ամենահայտնի մանկական վեպերից մեկի հեղինակ Ռասա Բուգավիչուտե-Պեցեն։ Փառատոնին  նա կհանդիպի հայ ընթերցողների հետ ու կպատմի «Մթության մեջ տեսնող տղան» վեպի մասին:  Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով, այն հուզիչ ու խորը սոցիալական շերտերով գիրք է՝ պատանիների ու ծնողների համար։ Վեպի բեմադրությունը արդեն 7 տարի Լատվիայի ազգային թատրոնի խաղացանկում է։ 2020-ին արժանացել է Յանիս Բալտվիլկսի անվան մրցանակին։ Քննարկումից հետո հեղինակը կպատասխանի ընթերցողների հարցերին, կմակագրի գրքերը։

Համաշխարհային բեսթսելլեր Diary of a Wimpy Kid պատկերազարդ գրքի երրորդ մասի շնորհանդեսը նույնպես կլինի փառատոնին։ Պատկերապատման երրորդ հատորը կոչվում է «Համբերության վերջին կաթիլը»: Փառատոնին տեղի կունենա նաև Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» վեպի շնորհանդեսը։ Մեկ դար առաջ գրված վեպը համարվում է պատանեկան դասական գրականության ամենահայտնի նմուշներից։ Գիրքը մի քանի անգամ հրատարակվել է հայերեն, բայց Newmag-ն այն ներկայացնում է նոր խմբագրությամբ, առաջին անգամ հայերեն թարգմանված 15 գլուխներով։

«Երազի գիրք» փառատոնին կներկայացվի Աննա Ստարոբինեցի՝ բազմաթիվ մրցանակների արժանացած «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքը՝ «Գայլի որջը»: Կենդանական դետեկտիվը 6–12 տարեկան ընթերցողների համար է: Ամենափոքրերի համար փառատոնին կներկայացվի «Բրիոշն ու Տարտինը» ֆրանսիական կոմիքսը։ Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը պատմություն է ընկերության մասին։

«Երազ» մատենաշարն ամեն տարի ներկայացնում է նաև գրքեր ծնողների համար։ Այս անգամ հայերեն է հրատարակել ծնողավարման մասին ամենակարևոր գրքերից մեկը՝ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ  ու ավելի երջանիկ ծնողավարում» ձեռնարկը։ Ուղեցույցը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։

Բացի շնորհանդեսներից, սպասվում են նաև  ինտերակտիվ խաղեր, քննարկումներ, հյուրասիրություն։ Երաժշտական հատվածը կապահովեն Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ դասական կատարումներով:

Գրքասեր երեխաները, ծնողներն ու մանկավարժները միասին կկարդան, կլսեն ու կբացահայտեն  գրքերի զարմանահրաշ աշխարհը։ Փառատոնը ոչ միայն գրական, այլ նաև կրթական և մշակութային հարթակ է, որտեղ երեխաները բացահայտում են գրքերի կախարդական աշխարհը և ձևավորում ընթերցողի իրենց առաջին կարևոր սովորությունները։ «Երազի գիրք» մանկական 5-րդ փառատոնը տեղի կունենա մայիսի 3-ին, «Երազ» այգու փակ սրահում, 14:00-18:00, մուտքն ազատ է։

Հայերեն

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26