Հայաստան

Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Ենոքավան բնակավայրի սկզբնամասում նկատել են փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։

«Նա ձերբակալվել է։ Կանգնեցվել է նաև «Ուրալը», որի վարորդը հայտնել է, որ մեքենայում կա 19 խմ փայտանյութ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել»,-հայտնում է Ոստիկանությունը։

Նշվում է, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։ «Ուրալը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում