Աշխարհ

Չեռնոգորիան և Ալբանիան առաջիկայում հաջորդաբար կհամալրեն Եվրամիությունը․ Եվրահանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Չեռնոգորիան և Ալբանիան առաջիկայում հաջորդաբար կհամալրեն Եվրամիությունը․ Եվրահանձնաժողով

Եվրոպական միությունը կշարունակվի ընդլայնվել առաջիկա տարիներին․ այն առաջինը կհամալրի Չեռնոգորիան, այնուհետև՝ Ալբանիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

«Այժմ լիովին իրատեսական է, որ Եվրամիությունը կընդլայնվի առաջիկա տարիներին։ Այնուամենայնիվ, Արևմտյան Բալկանների շատ մասերում կասկածամտություն է պահպանվում ԵՄ-ին անդամակցության հնարավորության վերաբերյալ։ Հուսով եմ, անդամակցության հերթում հաջորդ դիրքերում գտնվող Չեռնոգորիայի և Ալբանիայի դրական օրինակը կոգեշնչի տարածաշրջանի մյուս երկրներին գնալ նույն ճանապարհով»,- նշել է նա։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ անդամակցության բավական երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի 1999, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005, Չեռնոգորիան՝ 2010, Սերբիան՝ 2012, իսկ Ալբանիան՝ 2014 թվականից։ Առայժմ վերջինը ԵՄ-ին միացել է Խորվաթիան՝ 2013 թվականին։ Անդամակցության գործընթացը տևեց 10 տարի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում