Իրան

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը Թրամփին կներկայացնի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը Թրամփին կներկայացնի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները. Axios

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերն ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Սա ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն քննարկում է լայնածավալ մարտական ​​գործողությունների վերսկսման հնարավորությունը կամ բանակցություններում առկա փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար», - նշել է լրատվամիջոցը։

Axios-ի աղբյուրները հայտնել են, որ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիք սկսելու ծրագիր՝ հույս ունենալով, որ դրա արդյունքում երկխոսությունը դուրս կգա փակուղուց։ Լրատվամիջոցի տվյալներով՝ մի շարք հարձակումներից հետո Միացյալ Նահանգները հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա՝ «վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերելու ավելի մեծ ճկունություն»։

Ռազմական գործողությունների վերսկսման մեկ այլ սցենարով, որը կներկայացվի նախագահին, նախատեսվում է «գրավել Հորմուզի նեղուցի մի մասը»՝ ջրային ճանապարհը առևտրային նավագնացության համար բացելու նպատակով։ «Նման գործողությունը կարող է ներառել ցամաքային ուժերի օգտագործում», - ընդգծել է Axios-ը։ Մեկ այլ տարբերակ է հատուկ նշանակության ուժերի օգտագործումը՝ Իրանի բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարները բռնագրավելու համար։

Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահական ճեպազրույցին ներկա կլինի նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում