Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն լավ հնարավորություն ունի մինչև 2029 թվականն աստրոնավտներին ուղարկել Լուսին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Սպիտակ տանը «Արտեմիս-2» առաքելությունն իրականություն դարձրած չորս աստրոնավտների պաշտոնական ընդունելության ժամանակ, որը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։

«Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության անդամներ Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը ապրիլի սկզբին պատմական թռիչք կատարեցին Լուսնի շուրջ՝ լինելով Տիեզերքում ավելի հեռու, քան երբևէ եղել էր որևէ մարդ ու բարեհաջող վերադարձան Երկիր։ Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մարդու մասնակցությամբ առաջին թռիչքն էր դեպի Լուսին։

«Նման մարդիկ են, որ մեր երկիրը կրկին դարձնում են լավագույնը։ Մենք շատ հպարտ ենք այս մարդկանցով, նրանք անհավատալի քաջություն ունեն»,- ասել է Թրամփը՝ դիմելով Սպիտակ տանը գտնվող աստրոնավտներին։

Ավելի քան 20 րոպե տևած միջոցառման ընթացքում Թրամփը որևէ հարց չի տվել աստրոնավտներին, որոնք ամբողջ ընթացքում լուռ կանգնել են նախագահի թիկունքում։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հավանական է աստրոնավտների վերադարձը Լուսնի մակերևույթ մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դրա հավանականությունը մեծ է։

«Արտեմիս-2» առաքելությունը մեկնարկել էր 2026 թվականի ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից՝ Space Launch System հրթիռով։ Սա Orion տիեզերանավի առաջին մարդատար թռիչքն էր ու «Ապոլոն» ծրագրից ի վեր մարդկանց առաջին թռիչքը դեպի խորը տիեզերք։

Ապրիլի 6-ին տիեզերանավը պտույտ էր կատարել Լուսնի շուրջ՝ հեռանալով Երկրից ավելի քան 400 հազար կիլոմետրով։ Ապա սարքը սկսել էր շարժվել ազատ վերադարձի հետագծով, որը չէր պահանջում շարժիչների լրացուցիչ միացում՝ Երկիր վերադառնալու համար։

Առաքելության ընթացքում անձնակազմը ստուգել է կենսապահովման, նավիգացիայի ու տիեզերանավի կառավարման համակարգերը, ինչպես նաև փորձարկել է կապը Երկրից մեծ հեռավորությունների վրա։ Թռիչքը դարձել է պարկուճի ջերմային պաշտպանության առանցքային փորձարկում ապագա արշավախմբերից առաջ։

Միացյալ Նահանգները հայտարարել է 2028 թվականին մարդկանց Լուսնի վրա իջեցնելու ծրագրի մասին։Սակայն փորձագետները կասկածներ ունեն, որ SpaceX-ի և Blue Origin-ի կողմից մշակվող լուսնային վայրէջքի մոդուլները ժամանակին պատրաստ կլինեն։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին