Իրան

Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու մտադրության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ Պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթն այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ։ 

Նա հնարավոր է համարել, որ լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով վարչակազմը Կոնգրեսին կդիմի հակամարտության ծախսերի ամբողջական գնահատականն ունենալուց հետո։

Հեգսեթը նշել է, որ Իրանի դեմ գործողության ներկայիս արժեքը կազմում է մոտ 25 միլիարդ դոլար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում