Հայաստան

Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին բեռնատար է  կողաշրջվել․ տուժածներ չկան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ապրիլի 29-ին, ժամը 10։39-ին ահազանգ է ստացվել, որ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին կողաշրջվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից` հավելելով, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փամբակ գյուղի սկզբնամասում «Iveco» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները հերթապահել են մինչ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարի ուղղումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում