Հայաստան

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի միջոցառումների հայտերի մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի միջոցառումների հայտերի մրցույթ

Այս տարի լրանում է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

«Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝

  • Հայտատուի դիմումը
  • Հայտատուի մասին ամփոփ տեղեկատվություն
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի հայեցակարգը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի նախահաշիվը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման վայրը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման ժամկետը և տևողությունը

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով /[email protected]/»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում