ԱՄՆ-ն բանտարկյալների ազատ արձակումը պատճառ չի համարում Բելառուսի դեմ պատժամիջոցները մեղմացնելու համար

2 րոպեի ընթերցում

Բելառուսի քրեակատարողական հիմնարկներից բանտարկյալների հերթական խմբի ազատ արձակումը և Լեհաստանի հետ նրանց փոխանակումը չի ենթադրում Բելառուսի դեմ պատժամիջոցների հետագա վերացում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»-ից, այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։

«Ի տարբերություն քաղաքական բանտարկյալների ազատ արձակման նախորդ դեպքերի՝ այս անգամ խոսքը Բելառուսի դեմ հետագա պատժամիջոցների վերացման մասին չէ», - ասել է նա։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ (խմբ.՝ Բելառուսի նախագահ) Լուկաշենկոյի հետ, իհարկե՝ դիվանագիտական ​​նպատակներով», - նշել է Քոուլը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նպատակը «Բելառուսի միացումն է ազգերի ընտանիքին և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը քննարկում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր այցն ԱՄՆ, նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը պատասխանել է, որ դա «հնարավոր է և քննարկվում է», բայց դեռևս որոշում չի ընդունվել։

Քոուլն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և անձամբ Դոնալդ Թրամփը կարևոր դեր են խաղացել ապրիլի 28-ին Բելառուսի և Լեհաստանի սահմանին «հինգը հինգի դիմաց» ձևաչափով բանտարկյալների փոխանակման գործում։

Մարտի 19-ին Մինսկում Քոուլի հետ Լուկաշենկոյի բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ ներում է շնորհվել 250 մարդու, որոնք դատապարտվել էին ծայրահեղական ուղղվածությամբ հանցագործությունների համար և պատիժ էին կրում Բելառուսի քրեակատարողական հիմնարկներում:

Լուկաշենկոն հայտարարել է «քաղբանտարկյալների» հարցով ԱՄՆ-ի հետ առկա պայմանավորվածություններին հետևելու պատրաստակամության մասին, չնայած նա պնդում է, որ հանրապետությունում չկա բանտարկյալների նման կատեգորիա։

Եվրոպա

Լեհաստանը և Բելառուսը բանտարկյալների փոխանակում են կատարել. Տուսկը ժամանել է սահման

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ