Հայաստան

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում

Ներքին գործերի նախարարության սպասարկման շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։00-16:00-ն, և Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00-ն։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացին կարող է փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում