Աշխարհ

Ուկրաինայում հերթական անգամ երկարաձգվել են զորահավաքը և ռազմական դրությունը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հերթական անգամ երկարաձգվել են զորահավաքը և ռազմական դրությունը

Ուկրաինայի Գերագույն ռադան 19-րդ անգամ երկրում երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Այս իրավական ռեժիմն ուժի մեջ կմնա առնվազն մինչև 2026 թ. օգոստոսի 2-ը։

Գործընթացն ընթացել է ստանդարտ ալգորիթմով․ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա օրինագծեր (թիվ 15197 և թիվ 15198), և Պաշտպանության հանձնաժողովը քննարկել է դրանք։

Այնուհետև յուրաքանչյուր փաստաթուղթ պատգամավորների կողմից ստացել է անհրաժեշտ նվազագույն 226 ձայնից ավելի։

Ուկրաինայում 2022 թ. փետրվարի 24-ից ի վեր հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ուկրաինան պատրաստվում է փոփոխություններ կատարել զորահավաքին իր մոտեցման մեջ։ Հարցը վերաբերում է պայմանագրային հիմունքներով զինծառայողների ավելի լայն ներգրավմանը և գործող զորակոչի ու ծառայության ընթացակարգերի աստիճանական թարմացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում