Ռուսաստան

Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով

Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյան առատ տեղումների, մերկասառույցի և քամու պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ձնաբքի հետևանքով բազմաթիվ ծառեր են տապալվել, մեքենաներ վնասվել: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 50 թռիչք է հետաձգվել: Մոսկվայի մարզի գրեթե հինգ տասնյակ բնակավայրերում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել:

Последствия падения деревьев на припаркованные машины из-за снегопада и порывистого ветра в Москве 27 апреля 2026 года.

Առաջիկա մեկ օրվա ընթացքում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև: Վտանգի «նարնջագույն» մակարդակը կպահպանվի մինչև ապրիլի 28-ի ժամը 03:00-ն: Մինչև կեսգիշեր սպասվում են մինչև 10 մմ տեղումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում