Եվրահանձնաժողովի նախագահը վաղ է համարում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը
1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France24-ը։
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը շատ վաղ կլինի», - ասել է նա Բեռլինում՝ հավելելով, որ պատժամիջոցները սահմանվել են Իրանի կողմից սեփական բնակչությանը ճնշելու քաղաքականության պատճառով։
«Մենք նախ պետք է տեսնենք փոփոխություն, հիմնարար փոփոխություն Իրանում՝ պատժամիջոցների չեղարկման համար», - հավելել է ֆոն դեր Լեյենը։
Կարդացեք հոդվածը` Русский