Աշխարհ

Սիրիայում մեկնարկել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա թիմակիցների դեմ դատական լսումները

1 րոպեի ընթերցում

Սիրիայում մեկնարկել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա թիմակիցների դեմ դատական լսումները

Սիրիայում մեկնարկել են երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության անդամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության առաջին լսումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով, սակայն նրանց ազգականներից մեկը՝ նախկին անվտանգության աշխատակից Աթիֆ Նաջիբը, ներկա է եղել լսումներին որպես մեղադրյալ։

Նաջիբը, որը ձերբակալվել էր իշխանափոխությունից հետո՝ 2025 թվականի հունվարին, նախկինում ղեկավարել է Սիրիայի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը Դարաա նահանգում։

Նա մեղադրվում է լայնածավալ բռնաճնշումների և ձերբակալությունների արշավ ղեկավարելու մեջ։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի էջում հայտարարել է, որ արդարադատությունը կմնա «գլխավոր նպատակ, որին պետությունը և նրա ինստիտուտները ձգտում են հասնել»։

Դատական երկրորդ լսումները տեղի կունենան մայիսի 10-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում