Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց հավաքականների ելույթները:

«Մենք այս առաջնությանը ներկայացնել էին լավ մարզավիճակում և ի սկզբանե 4-5 ոսկե մեդալի ակնկալիք ունեինք: Ցավոք սրտի, չստացվեց: Այս առաջնությունում եղան մարզիկներ, որոնք բարելավեցին իրենց բարձրացրած քաշերը, եղան նաև մարզիկներ, որոնք չկարողացան ապահովել ցանկալի կիլոգրամներ: Ընդհանուր  առմամբ, առաջնությունը կգնահատեմ շատ լավ, քանի որ ունենք Եվրոպայի առաջնության երեք չեմպիոն: Նախորդ տարվա համեմատ նոր անուն կա ոսկե մեդալակիրների շարքում: Նախորդ տարվա բրոնզե մեդալակիրներն այս տարի դարձել են արծաթե մեդալակիրներ: Հենց այս առաջնությունից էլ հստակ է դառնում աշխարհի առաջնությանը մասնակից մարզիկների կազմը»,-«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Անդրադառնալով Սիմոն Մարտիրոսյանի ելույթներին` Գասպարյանն առանձնացրեց, որ հայ ծանրորդը համաշխարհային ծանրամարտի համար լեգենդար կերպար է ու, պայմանավորված քաշային կարգերի փոփոխություններով, մեծանում է ու շատանում է վնասվածքներ ստանալու հավանականությունը: Ու մեծ է հավանականությունը, որ Մարտիրոսյանն առաջիկա մրցաշարերին կմասնակցի այլ քաշային կարգում:

«Ծանրամարտում մեծ խնդիր է, որ վերջին շրջանում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անընդհատ փոխում է քաշային կարգերը: Մենք` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, բազմիցս է այս հարցը բարձրացրել միջազգային կառույցում: Մեզ համար մոտ 90 տոկոսով պարզ է, թե մարզիկներից ով որ քաշում է ֆավորիտ մարզիկ ու հենց այդ քաշում էլ հանդես կգա: Բայց մենք դեռևս մարզչական խորհրդի քննարկումներ կունենանք այս հարցերի շուրջ»,-ասաց նա:

Գասպարյանն ընդգծեց, որ Եվրոպայի այս առաջնությունում մասնակից մարզիկների բարձրացրած քաշերը աշխարհի առաջնության մակարդակի քաշեր էին: Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզչական շտաբի առաջ դրված խնդրին, ապա մարզիչների առաջ կար նվազագույնը կրկնել նախորդ տարվա արդյունքը, ինչն արվել է:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

Հայերեն Русский

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային