Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանն իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 183 կգ, հետո 189 կգ, որը  Եվրոպայի առաջնության պոկում վարժության ռեկորդ է:

Այս վարժությունում նա արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում նա բարձրացրեց 215 կգ ու 226 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը ԵԱ-ի եռակի ոսկե մեդալակիր է:

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 183 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` Մարտիրոսյանը 6-րդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Էմմա Պողոսյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

Հայերեն العربية

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված