Մարզեր

Գավառ համայնքի Գանձակ գյուղում Քաղաքացու օրը նշվեց բանախոսությամբ և այլ միջոցառումներով

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի Գանձակ գյուղում Քաղաքացու օրը նշվեց բանախոսությամբ և այլ միջոցառումներով

Քաղաքացու օրը Գավառ համայնքում նշանավորվեց միջոցառումների հագեցած օրակարգով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  միջոցառումներն  իրականացվեցին Գանձակ բնակավայրում: Տոնական օրը մեկնարկեց Գանձակի մշակույթի տանը կազմակերպված ցուցահանդեսով, որում ներկայացված էր մշակույթի տան սաների ձեռքի աշխատանքները:

Միջոցառումների շարքը շարունակվեց «Մենք ենք մեր պետությունը» խորագրով բանախոսությամբ: Օրվա բանախոս Սևակ Սարգսյանը ներկայացրեց պետություն-քաղաք հարաբերությունները և դրանցում քաղաքացու դերը:

Բանախոսի հետ ակտիվ երկխոսություն և քննարկում ծավալեցին մասնակից երիտասարդները, բարձրացված հարցերի շնորհիվ ամբողջացան պատկերացումները թեմայի վերաբերյալ։ Բանախոսության ավարտից հետո պատրաստվեց խորոված, և ավանդական ուտեստի հյուրասիրությամբ բաժակ բարձրացվեց օրվա առթիվ: Հյուրասիրվողները Գանձակ համայնքի բնակիչներն էին։

Օրը նշանավորվել է նաև գեղարվեստական միջոցառումով: Գանձակի մշակույթի տան դահլիճում Գանձակի երաժշտական դպրոցի սաները բարեմաղթանքներով, հայրենասիրական ու ազգագրական երգ ու պարով ստեղծել են  տոնական միջավայր:

?

Տոնական  միջոցառումների ավարտին Գանձակի կենտրոնական զբոսայգում Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը և Գանձակի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանը օրն ամփոփել են  խորհրդանշական ծառատունկով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում