Ջրամատակարարման բարելավման նոր փուլ. Ջրային կոմիտեն իրականացնում է կապիտալ աշխատանքներ Երևանում և մարզերում

2 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեն 2025 թվականից մեկնարկել է խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր, որի ավարտը նախատեսվում է 2026 թվականին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից՝ նշելով, որ ծրագրի շրջանակում իրականացվում են Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի առավել վթարային խմելու ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։

Բաշխիչ ցանցերի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները ծավալները կազմում են՝ Կենտրոն վարչական շրջան՝ 6930 գծմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 4235 գծմ, Նուբարաշեն վարչական շրջան՝ 20000 գծմ, Աջափնյակ՝ 11.883 գծմ, Ալավերդի՝ 1807 գծմ, Ակնալիճ՝ 6169 գծմ, Աշտարակ՝ 4987 գծմ։

Ջրային կոմիտեից նշում են, որ շուրջ 3.4 մլրդ դրամ բյուջեով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները ներառում են հողային աշխատանքներ (խրամուղու փորում, ձեռքով հողի մշակում), խողովակաշարերի տեղադրում և ավազային հետլցում, ավելցուկային գրունտի տեղափոխում, փականային հորերի կառուցում և վերակառուցում։

«Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի ջրամատակարարման բաշխիչ ցանցի առավել հուսալի կառավարում, շահագործման ծախսերի նվազում, ջրի որակի բարելավում և 191 լ/վ ջրաքանակի խնայողություն»,-նշել են Կոմիտեից՝ հավելելով, որ սա հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երևանում և վերը հիշատակված մարզերում։

Հայերեն Русский

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքները

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ