Քաղաքացու օրվա առթիվ Վարդան Մկրտչյանը հանդիպել է աշակերտների հետ

3 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոնի թիվ 22 գրադարանում Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում բանախոսությամբ հանդես է եկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումից առաջ մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Արեգ» թատերախմբի սաները հանդես են եկել փոքրիկ ներկայացմամբ։

Բանախոսության ընթացքում Վարդան Մկրտչյանը խոսել է թատրոնի, արվեստի դերի և անձնական պատասխանատվության մասին։

«Թատրոնը մի ոլորտ է, որը համախմբում է և իր մեջ ներառում է արվեստի բոլոր տեսակները։ Թվում է՝ շատ հասանելի է, բայց իրականում շատ բարդ արվեստի տեսակ է և ոչ այնքան մատչելի»,-նշել է նա։

Մկրտչյանի խոսքով՝ թատրոնի մասին կարծիքներ հաճախ հնչում են շատ հեշտ, ինչը մասնագետների համար բախումների պատճառ է դառնում։

«Թատրոնի մասին կարծիքները շատ հեշտ են հնչում, շատ թեթև են հնչում, և այստեղ է, որ մասնագետն ունենում է լուրջ բախումներ»,-ասել է նա։

Անդրադառնալով պաշտոնների ընկալմանը՝ Մկրտչյանը նշել է, որ իր կարծիքով վաղուց ժամանակն է, որպեսզի պաշտոնը ընկալվի որպես ծանր պատասխանատվություն, այլ ոչ թե վայելքի միջոց։

Նա ընդգծել է, որ փոփոխություն իրականացնելու համար պարտադիր չէ պաշտոն ունենալ։

«Որևէ մեկը որևէ բան փոխելու համար կարիք չունի ունենալ պաշտոն կամ դիրք»,-ասել է նա՝ օրինակ բերելով թատրոնի պատմության հայտնի գործիչներին։

Մկրտչյանի խոսքով՝ իրական փոփոխության հիմքում երեք հիմնական արժեքներ են ազնվությունը, սերը և աշխատանքը։

«Ես ազնիվ եմ իմ գործի նկատմամբ, ես սիրում եմ իմ գործը և աշխատում եմ դրա համար։ Այս երեք հատկությունները միասին փոխում են ցանկացած միջավայր»,-նշել է նա։

Որպես օրինակ նա հիշատակել է նաև Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով անկեղծության կարևորությունը։

«Մենք երբեք չպետք է վախենանք անկեղծությունից և պարզությունից»,- ասել է Մկրտչյանը։

Բանախոսության ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսին։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի նշվում է ապրիլի 25-ին։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն ՀՀ շուրջ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով՝ ընդգրկելով կրթական, երիտասարդական և մշակութային բաղադրիչներ։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին