Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ գտնվող նավին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ գտնվող նավին

ԱՄՆ Հարավային հրամանատարության տվյալներով՝ Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հարվածել է նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Հարավային հրամանատարության X միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը նավարկել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-նշվել է գրառման մեջ։

Նաև նշվել է, որ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, սակայն ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։

Ընդհանուր առմամբ, 2025 թ. սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում ԱՄՆ-ն հարված է հասցրել ավելի քան 50 նավի, որի հետևանքով շուրջ 170 մարդ է զոհվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում