Հայաստան

Մեր բազմաթիվ հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում լավագույնների շարքից. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր բազմաթիվ հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում լավագույնների շարքից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում հարցադրմամբ է անդրադառնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մեր լավագույն  հայրենակիցները Բաքվի բանտում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը տեսանյութում նշում է.

«Լրահոսից տեղեկանում եմ, որ կալուգացի օլիգարխն ասել է, թե մեր լավագույն  հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում։  Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես լավ չեմ հասկանում՝ ինչու է օրինակ ատեստավորում անցած և այսօր դասասենյակ մտած  ուսուցիչը դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ նույն կերպ ատեստավորումն անցած և սահմանը պահող մեր զինվորն ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն ընտանիքները, որոնց զավակները անշահախնդիր կերպով իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի, ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն բժիշկը, որն այսօր առողջության ապահովագրության համակարգի շահառու է վիրահատել և նրա կյանքը փրկել է, ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, և այսպես շարունակ էլի ու էլի մեր բազմաթիվ լավագույն հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների շարքից»։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում