ՀՀ ԱՆ և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
1 րոպեի ընթերցում

ՀՀ Առողջապահության նախարարության և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիր շրջանակում հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ երկարաժամկետ բնակվելու, առողջապահության ոլորտում աշխատելու և իրենց փորձով համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հուշագիրն ստորագրել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
Գերատեսչությունից նշում են, որ միաժամանակ նախատեսվում է նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ մշակել և իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված ոլորտի շարունակական զարգացմանը։