Խաղաղությունը «հոսանքի շյոտչիկ» չէ, որ ինչպես ցանկանաս, պտտես. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությանն այն մասին, որ իրենք կարող են երաշխավորել խաղաղությունը, նշել է, որ խաղաղությունը հոսանքի հաշվիչ չէ, որ ինչպես ցանկանաս, այնպես էլ պտտես։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Նոր լրահոսն եմ թերթում և տեսնում եմ, որ կալուգացի օլիգարխն ասել է, որ երաշխավորում է խաղաղությունը։ Փաստորեն, որ այսքան ասում էին՝ խաղաղության երաշխավոր, խաղաղության երաշխավոր, իրենք իրենց նկատի ունեին, բայց նրանք անգամ հոսանքի մատակարարումը չեն կարողացել երաշխավորել, խաղաղությունն ինչպե՞ս են երաշխավորելու։ Խաղաղությունը հո «հոսանքի շյոտչիկ» չէ, որ ինչպես ցանկանաս, պտտես»։