Հանրապետության մի շարք մարզերում սպասվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ
1 րոպեի ընթերցում

Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ապրիլի 23-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանխատեսում է ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան տեսքով։
Գերատեսչությունից նշում են, որ գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հորդորում են՝ անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
Կարդացեք հոդվածը` Русский