Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը գաղտնի առաջարկներ չի արել Իրանին

1 րոպեի ընթերցում

ԱԼԺԻՐ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գաղտնի, «փոխզիջումայինե առաջարկներ չի արել Իրանին ուրանի հարստացման բնագավառի գործունեության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ուրանի հարստացման ոլորտում գիտահետազոտական փորձարարական աշխատանքներ իրականացնելու համար Իրանին թույլտվություն տալու ռուսաստանյան առաջարկ պարզապես չի եղելե,-ընդգծել է նա: Իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը ՄԱԳԱՏԷ-ի հետ անհրաժեշտ է լուծել բացառապես ուրանի հարստացման գործունեության մորատորիումի վերականգնման համատեքստում, նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում