ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել է Իրանում պատերազմ վարելու Թրամփի լիազորությունների սահմանափակմանն ուղղված օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը:  

Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ: Հանրապետականներին է միացել մեկ դեմոկրատ սենատոր՝ Ջոն Ֆեթերմանը, իսկ հանրապետական Ռենդ Փոլը, միանալով դեմոկրատներին, կողմ է քվեարկել օրինագծին:

Բանաձևը պահանջում էր, որ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանում կամ Իրանի դեմ ռազմական գործողություններից, եթե դա հստակ բացահայտորեն  չէ պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորությամբ»։

Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ բանաձևն ամեն շաբաթ քվեարկության կդրվի, մինչև հանրապետականները «ողջամիտ չգտնվեն և չօգնեն վերջ դնել պատերազմին»:

«Ամեն օր, ինչ շարունակվում է այս աղետալի պատերազմը, Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի խորն է մխրճվում փոսի մեջ», - ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները, և քննարկումները կավարտվեն: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար:

Հայերեն فارسی Русский

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր