Քաղաքականություն

Առաջիկա ընտրությունները բացառիկ շանս են քրեաօլիգարխիկ նախկիններին քաղաքական դաշտից դուրս շպրտելու համար. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Առաջիկա ընտրությունները բացառիկ շանս են քրեաօլիգարխիկ նախկիններին քաղաքական դաշտից դուրս շպրտելու համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ է համարում թեզը, թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Նախորդ ընտրություններին Սերժ  Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքով էր մասնակցում, իսկ այս ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով։ Նախ, նա այդ ուժին  հրապարակային հայտնել է իր աջակցությունը, երկրորդը՝ ձեզ հայտնի ամբողջ կազմը մասնակցում էին նրանց հանրահավաքներին, և այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն ու վերականգնեն 2006 թվականի կոալիցիան՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ։ Սրա տակ ուրիշ պատմություն չկա։ 2018 թվականից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ի՞նչ պարզվեց, պարզվեց, որ, օրինակ, Լևոն-Տեր Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է։ Ընդ որում, ամենաանհաջողակ և անհաջող դաշնակցականը։ Մնացածը թատրոն էր, խաղ էր»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա կարծիք է հայտնել, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բացառիկ շանս են՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին քաղաքական դաշտից դուրս թողնելու համար։

«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեզ համար բացառիկ շանս են, որ մենք այդ քրեաօլիգարխիկ նախկիններին ուղղակի քաղաքական դաշտից դուրս շպրտենք։  Ես այդ շանսը տեսնում եմ, այդ շանսը տեսնում եմ մարդկանց հետ շփումներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում