Ռուսաստան

Ինդոնեզիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է 150 մլն բարել նավթ գնելու շուրջ

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է 150 մլն բարել նավթ գնելու շուրջ

Ինդոնեզիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է հատուկ գնով 150 միլիոն բարել ռուսական նավթի մատակարարումների շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ինդոնեզական Tempo շաբաթաթերթը՝ հղում անելով Ջակարտայի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով հատուկ պատվիրակ Հաշիմ Ջոջոհադիկուսումոյին։

Նրա խոսքով՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ինդոնեզիայի նախագահի՝ ապրիլի 13-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Ռուսաստանը համաձայնել է օպերատիվ կերպով 100 միլիոն բարել նավթ մատակարարել նվազեցված գնով, ապա անհրաժեշտության դեպքում ևս 50 միլիոն բարել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում