Աշխարհ

Արքայազն Հարին չհայտարարված այցով ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Արքայազն Հարին չհայտարարված այցով ժամանել է Կիև

Արքայազն Հարին նախապես չհայտարարված այցով ապրիլի 23-ի առավոտյան ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ժամանման տեսանյութը հրապարակել է բրիտանական ITV News-ը։

Բրիտանական արքայական ընտանիքի անդամը պատրաստվում է մասնակցել Կիևի անվտանգության համաժողովին, որտեղ հավաքվելու են Արևմտյան երկրների կառավարությունների ու պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

«Հաճելի է վերադառնալ Ուկրաինա», - ասել է արքայազն Հարին, ով Կիև է եկել Լեհաստանից՝ գնացքով։

Նա նշել է, որ իր այցը նպատակ ունի հիշեցնել մարդկանց «թե ինչի հետ է առերեսվում Ուկրաինան, ինչպես նաև աջակցելու մարդկանց ու գործընկերներին, ովքեր ամեն օր ու ամեն ժամ աննկարագրելի դժվար պայմաններում բացառիկ աշխատանք են իրականացնում»։

Այցի շրջանակում արքայազն Հարին կայցելի նաև The Halo Trust բարեգործական կազմակերպության հետ առնչություն ունեցող հաստատություններ, որոնք Ուկրաինայում զբաղվում են ականազերծմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում