Աշխարհ

Բրատիսլավան չի աջակցում Ուկրաինայի վարկավորմանը. Սլովակիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Բրատիսլավան չի աջակցում Ուկրաինայի վարկավորմանը. Սլովակիայի ԱԳ նախարար

Սլովակիան չի մասնակցում Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու գործընթացին, բայց նաև չի խոչընդոտի դրա տրամադրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը։

«Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու վերաբերյալ Սլովակիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք չենք մասնակցում այս վարկի երաշխավորմանը՝ ինչպես ևս երկու երկրներ, որոնք մեզ հետ միասին հեռացված են այս գործընթացից։ Մենք չենք արգելափակել և չենք արգելափակի վարկը՝ Եվրամիության ներկայիս բյուջեում փոփոխությունների հաստատման շրջանակում»,- սոցցանցի իր էջում ապրիլի 22-ին գրել է Բլանարը։

2026 և 2027 թվականներին ֆինանսական կարիքները հոգալու համար Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի համատեղ վարկ տրամադրելու ԵՄ երկրների որոշումը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ Եվրամիության գագաթնաժողովում։ Վարկի ապահովմանը չեն մասնակցում Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում