Հայաստանի ու Մոնղոլիայի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները մի շարք ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մոնղոլիայի միջև ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը։ 

Միևնույն ժամանակ կողմերը ընդգծել են, որ երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս լիարժեք չիրացված զգալի ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է առավել նպատակային և հետևողական ջանքերի գործադրում։

Մոնղոլիայի նախագահը ներկայացրել է վերջին տարիներին իր երկրում անցկացվող մի շարք միջազգային նախաձեռնություններ և միջոցառումներ՝ առանձնահատուկ շեշտադրում կատարելով կանանց ներգրավվածության ընդլայնմանն ու նրանց ներուժի զարգացմանը միտված ծրագրերի վրա։ Նա հույս է հայտնել, որ ապագայում Հայաստանի կին գործիչներն ու գործարարները ևս ակտիվ մասնակցություն կունենան այդ նախաձեռնություններին՝ նպաստելով փոխգործակցության խորացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Հանրապետության նախագահը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասը թևակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ առանցքային նշանակություն են ձեռք բերել բարիդրացիության, կայունության և խաղաղ համակեցության սկզբունքները։

Նախագահները քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Կողմերը կարևորել են այս ուղղություններով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր հիմք։

Հայերեն العربية فارسی Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին