Հայաստան

Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ահազանգ է ստացել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ ստորգետնյա հորանում՝ մոտ 230 մետր խորության վրա, գտնվում են 46 քաղաքացիներ։

Նշվում է, որ փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում