Մարզեր

Հիմնանորոգվել է Սարուխան գյուղի Դեմիրճյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Սարուխան գյուղի Դեմիրճյան փողոցը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Դեմիրճյան փողոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սարուխանի Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Դեմիրճյան փողոցի ասֆալտապատում՝ 362 մետր երկարությամբ և 2500 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի ապրիլի սկզբից  և ավարտվել նույն ամսի 20-ին։ Տեղադրվել է նաեւ ջրահեռացման վաքեր՝ 295 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

Սարուխանի Դեմիրճյան փողոցն իր պատմության մեջ ասֆալտապատվում է առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում