Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է ՌԴ դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Արստովի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ Սիրո Ամիրխանյանն ընդգծել է  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության երկարամյա համագործակցության կարևորությունը,  հեռանկարային զարգացումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Սիրո Ամիրխանյանը բարձր է գնահատել  Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր կառույցների միջև իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումը։

ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սիրո Ամիրխանյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով  երկու կառույցների միջև հաստատված սերտ ու գործընկերային հարաբերությունները, որոնք ունեն ավելի քան երկու տասնամյակի պատմություն։ Նա առանձնահատուկ անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկադիր կատարման ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փոփոխություններին՝ դրանք որակելով որպես ոլորտի զարգացմանն ուղղված կարևորագույն քայլ։ ՌԴ պատվիրակության ղեկավարը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու նոր օրենսդրության կիրարկման փորձին և արձանագրված արդյունքներին։ Օգտվելով առիթից՝ ՌԴ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է գործընկերներին մայիսի 5-ին կայանալիք Հարկադիր կատարողի օրվա և ծառայության կազմավորման մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։

Գործընկերները մտքեր են փոխանակել նաև համատեղ գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Սիրո Ամիրխանյանը և Դմիտրի Արիստովը ստորագրել են ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության 2026-27 թթ․ «Համագործակցության ծրագիրը»։ 

Նախքան պաշտոնական հանդիպումը Գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում, իրականացրել ծառատունկ։

 

Հայերեն Русский

Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/06/26

«Միլլկաթ» և «Դիլի» ընկերություններն արտադրում են մի շարք վտանգավոր սննդամթերքներ․ կատարվել է փորձաքննություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով