ԵԽ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության մասին

4 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելությունը (EUPM Armenia) ստեղծվել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ որպես ներդրում  ՀՀ ժողովրդավարական դիմակայունության բարձրացման և ճգնաժամերը կառավարելու կարողության ամրապնդման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը, կիբերհարձակումները և ապօրինի ֆինանսական հոսքերը։

EUPM Armenia-ն ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների զարգացում կապահովի տարբեր նախարարությունների և ազգային հաստատությունների համար՝ հասարակության և պետական կառույցների առջև ծառացած սպառնալիքներին արձագանքելու քաղաքականությունների մշակման գործում, ինչպես նաև կաջակցի համապարփակ, ամբողջ կառավարությանը ընդգրկող մոտեցման ձևավորմանը։ Այն նաև կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կունենա նախագծային բաժին, որը պատասխանատու կլինի մանդատի շրջանակում ընդգրկված ոլորտներում կոնկրետ գործողությունների հայտնաբերման և իրականացման համար՝ սերտ համագործակցությամբ համախոհ գործընկերների հետ։

Ինչպես մեջբերված է հաղորդագրության մեջ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը բախվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կապահովի փորձագիտական աջակցություն, կարողությունների զարգացում պետական գերատեսչությունների համար և թիմ, որը կհետևի հրատապ գործողություններ պահանջող ոլորտներին՝ օգնելով պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը։

Ըստ հաղորդագրության՝ ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում կունենա նախնական երկամյա մանդատ, և դրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական օպերացիաների շտաբի կառավարման տնօրեն Ստեֆանո Տոմատը կլինի Քաղաքացիական օպերացիայի հրամանատարը։ Նա կիրականացնի EUPM Armenia-ի ռազմավարական մակարդակի ղեկավարումն ու վերահսկողությունը՝ Խորհրդի Քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական վերահսկողության և ռազմավարական ուղղորդման ներքո, ինչպես նաև Բարձր ներկայացուցչի ընդհանուր լիազորության շրջանակում։

Առաքելության ղեկավարը, որը պատասխանատու կլինի տեղում գործողությունների ղեկավարման համար, շուտով կնշանակվի։

Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը հաստատեց ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Հիմնվելով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա՝ այս ռազմավարական օրակարգը նշանակալի առաջընթաց է հարաբերությունների խորացման ուղղությամբ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։

EUPM-ը, որը տեղակայվում է Հայաստանի իշխանությունների խնդրանքով, երկրորդ քաղաքացիական CSDP առաքելությունն է, առանձին՝ 2023 թվականին ստեղծված Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA), որի նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին՝ նպաստելով վստահության ամրապնդմանը և մարդկային անվտանգությանը հակամարտությունից տուժած տարածքներում։

 

 

 

Հայերեն العربية English Русский Türkçe

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

Օֆլա՞յն, թե՞ օնլայն՝ այս է խնդիրը

Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնի հետ

Իրանում ԱՄՆ-ին «իսկական դժոխքով» են սպառնացել ցամաքային գործողության դեպքում

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր

ԿԸՀ-ն վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը