Քաղաքացու օրվա միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

3 րոպեի ընթերցում

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Կրթություն. ՀՀ բոլոր հանրակրթական հաստատություններում սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվում են. դրանք ամփոփվել են ապրիլի 20-ին: Նախագծերի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ առաջարկելով լուծումներ, որոնք, իրենց պատկերացմամբ, կուժեղացնեն պետությունը՝ հայրենիքը, իրենց բնակավայրն ու համայնքը: Կատարված նախագծային աշխատանքի վերաբերյալ կպատրաստվեն մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութեր, և Քաղաքացու օրը բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն դրանք։

Երիտասարդություն. երիտասարդների հետ կիրականացվեն պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության մասին բանախոսություններ` զուգակցվող հարցուպատասխանով: Հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնություն», «պետականություն», «քաղաքացիական կրթություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու վարքագծի ձևավորումը, հայեցակարգային քննարկումների ծավալումը։ Բանախոսությունները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջանների և ՀՀ 10 մարզերի 100 բնակավայրում (ցանկը՝ կից)։

Որպես բանախոսներ՝ հանդես կգան պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող, իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող, հանրության շրջանում ճանաչված գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և իրենց գործունեության արդյունքում հասարակության տարբեր խմբերի համար շոշափելի, դրական փոփոխություններ ապահոված անհատներ, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:

Մշակույթ. Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ