Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է Վարդենիսի երիտասարդների հետ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս քաղաքի մշակույթի տանը հանդիպում է անցկացրել համայնքի ակտիվ երիտասարդների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը շփվել է Վարդենիսի երիտասարդների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, խոսել տարբեր ոլորտներում առկա հնարավորությունների մասին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ 2027 թվականի «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակում մշակել և ներկայացնել առաջարկ՝ Վարդենիսում երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով, որը կդառնա համայնքի երիտասարդների զարգացման, կրթական և նախաձեռնողական գործունեության կարևոր հարթակ։