Սոչիում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Սոչիում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։

«Սոչիում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը եղել է 5 կմ խորությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հայերեն Русский