Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվում է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցը

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվում է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ վերանորոգվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի թիվ 4 հիմնական դպրոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 271 միլիոն 980 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է տանիքի, հատակի, էներգամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման համակարգերի, դռների, սանհանգույցների մասնակի կամ ամբողջական վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին ներկում, այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել հուլիսին, իրականացվել են շուրջ 45 տոկոսով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում